Արտաքին 4 տարի առաջ - 17:34 14-11-2022

Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին, նրա զինված ուժերը զգալի կարողություններ ունեն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «դժվարին ամիսներ» է կանխատեսել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի ռազմական հնարավորությունները՝ առաջիկայում կանխատեսելով դժվարին ամիսներ։

«Ռուսաստանի հեռանալը Խերսոնից ցույց տվեց Ուկրաինայի զինված ուժերի անհավանական քաջությունը, դա նաև ցույց է տալիս Ուկրաինային մեր շարունակական օգնության կարևորությունը: Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին: Ռուսական զինված ուժերը ունեն զգալի կարողություններ, մեծ թվով անձնակազմ: Իսկ Ռուսաստանը զգալի կորուստներ կրելու պատրաստակամություն է դրսևորել։ Նրանք նաև ծայրահեղ դաժանություն են դրսևորել։

Մենք բոլորս տեսել ենք սարսափելի տեսարաններ ազատագրված տարածքներից, ինչպես նաև անկանոն հարձակումներ խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների վրա:

Առաջիկա ամիսները բարդ են լինելու: Պուտինի նպատակն է այս ձմռանն Ուկրաինան թողնել ցուրտ և մութ: Այսպիսով, մենք պետք է մնանք ընթացքի մեջ»,- ասել է նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարների հետ համատեղ ասուլիսում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է