Ներքին 3 տարի առաջ - 10:41 13-11-2022

Ովքե՞ր կարող են կանգնած լինել Հայաստանի մի շարք պաշտոնյաների ու նրանց մոտ անձանց դեմ «Pegasus»–ի-միջոցով հաքերային հարձակումների հետևում․ Սամվել Մարտիրոսյան

Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։

Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ՝ նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։

P.S. Միևնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել նաև հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում