Ներքին 3 տարի առաջ - 22:07 11-11-2022

Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենք միջազգային բոլոր հանդիպումներում արձանագրում են՝ ՀՀ տարածքի մի մասն օկուպացված է, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից։

«1991 թվականի սահմանը շատ կարևոր է արձանագրել։ Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, որ եթե սահմանի գոյությունը չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ դիտորդական առաքելություն չէր կարող գալ, որովհետև գար, ինչը տեսներ, եթե պարզ չէ, թե որտեղ է սահմանը։

«Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը։ Դրանք ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են։ Այդ փաստի բերումով՝ արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները և եթե ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից։ Առավել ևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»,- ասաց Փաշինյանը։

«Սոչիի ֆորմատում էլ է արձանագրվել և ֆիքսվել է այդ սահմանը նաև ՀԱՊԿ-ի համատեքստում։ Այդ արձանագրումը տեղի է ունեցել ՀԱՊԿ առանցքային երկրի՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ»,- ընդգծեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը