Արտաքին 3 տարի առաջ - 13:14 11-11-2022

Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչություն` կապված ադրբեջանական լրատվամիջոցներում առկա ոչ բարեկամական և հակաիրանական հրապարակումների առկայության հետ։

«Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար»,- Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում ասել է իրանցի դիվանագետը, ում անունը չի հրապարակվում։

Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար։ Վերջինս նշել է, որ իրանական կողմի բողոքը կփոխանցի Ադրբեջանի իշխանություններին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում