Արտաքին 3 տարի առաջ - 16:19 27-01-2023

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ում Իրանի դեսպանի ուշադրությունը հրավիրել են այն բանին, որ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումներն անընդունելի են։

Բացի այդ պաշտոնական Բաքուն շեշտել է, որ Վիեննայի կոնվենցիայի հիման վրա հյուրընկալող կողմը պարտավոր է ապահովել դիվանագիտական ներկայացուցչության և այնտեղ աշխատող աշխատակիցների անվտանգությունն, ինչպես նաև պաշտպանել բոլոր տեսակի հարձակումներից։

Նշվում է, որ Ադրբեջանն Իրանի պատկան մարմիններից պահանջվել է հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել ու պատժել ահաբեկչության կազմակերպմանն ու կատարմանը մասնակցած մյուս մասնակիցներին։ Բացի այդ դեսպանին տեղեկացրել են, որ վերջերս Իրանում «հակաադրբեջանական արշավ է իրականացվել», իսկ դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները։

Իրանում Ադրբեջանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին իր հերթին խստորեն դատապարտել է տեղի ունեցած զինված միջադեպը և ասել, որ խորապես վշտացած է տեղի ունեցածի կապակցությամբ։ Նա իր խորին ցավակցությունն է հայտնել դեսպանատան սպանված աշխատակցի ընտանիքին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։

Հանդիպման ընթացքում դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին։ Նրա խոսքով՝ այս հարցը ներկայումս հետաքննում են երկրի իրավապահ մարմինները, իսկ դեպքի մանրամասները կհրապարակվեն հետաքննության ավարտից հետո։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը