Ներքին 3 տարի առաջ - 19:30 07-11-2022

Աշխատավարձի կրճատման արդյունքում արդեն 150 հոգի հրաժարվել է դիրքեր բարձրանալ․ հրաժարական եմ ներկայացնելու․ Սարգիս Պողոսյան

«Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր մտադիր է հրաժարական ներկայացնել։ Նա ընդգծեց, որ պատճառը կամավորականների աշխատավարձերի կրճատումն է։

«Մեր տղաները 14 օր կանգնում են սահմանին ու ամսվա կտրվածքով՝ ստանում են 240 հազար դրամ աշխատավարձ, Պաշտպանության նախարարությունից խոստացել էին, որ աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնելու են, բայց հիմա աշխատավարձերը իջեցրել են ու դարձրել են 170 հազար դրամ։ Հիմա իմ տղաները, ովքեր սահմանին կանգնած են, ինձ են մեղադրում աշխատավարձերի նվազեցման մեջ, իրենք չեն մտածում, որ դա Պաշտպանության նախարարության արած գործն է։ Ես բոլորին ուղարկելու եմ Պաշտպաննության նախարարություն, որ էնտեղ իրենց հարցերը լուծեն, ընդ որում՝ ոչ միայն իմ տղաներին, այլև բոլոր կամավորականներին կուղարկեմ, որովհետև հարցի լուծումն այնտեղ է»։

Նա ընդգծեց, որ աշխատավարձերի կրճատման արդյունքում իր ջոկատից արդեն 150 հոգի հրաժարվել է դիրքեր բարձրանալուց, 3 օր հետո էլ ավելի մեծ խումբ է հրաժարվելու բարձրանալ։

«Մարդիկ ասում են՝ մենք էնտեղ բարձրանանք, հաշմանդամ իջնենք, ով է մեզ, մեր ընտանիքներին տեր կանգնելու։ Էդ սարերի գլխին հիմա «թիփի» է, նորմալ մարդը չի կարողանա 15 րոպե կանգնել, մարդիկ գիշեր-ցերեկ դիրքերում են, մառախուղին ու ցրտին կանգնած են ու դրա համար 240 հազար էին ստանում, հիմա էլ դա իջեցրել են 170 հազարի։ Մարդիկ հիվանդանում են, խնդիրներ են ունենում առողջական, ամեն րոպե սպասում են, թե երբ պիտի զոհվեն, բայց իրենց գումար են կրճատում այն դեպքում, երբ խոստանում էին կրկնակի բարձրացնել։ Կռվող տղերքի գումարները կրճատում են, իսկ քաղաքապետարանինը կամ Ազգային ժողովինը բարձրացնում։ Ո՞րն է դրա միտքը, մեր հաշվին աշխատավա՞րձ են ստանում․ թե՛ ԱԺ-ում, թե՛ քաղաքապետարանում լիքը տղերք կան՝ կերած-խմած, «կոստյումները հագը» տղերք են, թող դե բոլորը հավաքվեն, գնան սահմանները պահեն, էդ փողն էլ ստանան։ Մեր աշխատավարձերի նվազեցումը տղաներին հոգեբանորեն ճնշելու նպատակ է հետապնդում։ Ես էսքան ժամանակ քաղաքականությունից չեմ խոսել, բայց արդեն հունից հանել են ինձ»։

Նա նաև անդրադարձավ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո դիրքերում զոհվածների դիերի հավաքման գործընթացի ձախողմանը։

«Արդեն որքան ժամանակ է, գոռում եմ, որ դիրքերում մեր տղաների դիերը դեռ չեն կարողանում հավաքել, ասում եմ՝ թողեք՝ գոնե տղաների ոսկորներ բերենք, հանձնենք ծնողներին։ Մինչև այսօր դիրեր կան դիրքերում, որ չեն թողնում՝ հանենք, բայց ամեն րոպե էլ ունենք հնարավորություն հանելու այդ դիերը, երբ ասում ենք՝ թողեք՝ հանենք, ասում են՝ չենք կարող, էս չունենք, էն չունենք։ Դե որ չենք կարող, Պաշտպանության նախարարությունը փակեք, մի հատ հիմնարկ-ձեռնարկություն սարքեք տեղը»։

Նա նաև ընդգծեց, որ ՊՆ-ի թեժ գիծը՝ «1-28»-ն արդեն տևական ժամանակ է՝ չի պատասխանում, անհնար է կապվել ու որևէ հայտ ներկայացնել․ «Ամբողջ զորքը զանգում է «1-28», մինչդեռ թեժ գիծն ընդհանրապես չի աշխատում։ Էնտեղ զիբիլանոց է, բոլորին փոխել է պետք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում