Ներքին 3 տարի առաջ - 12:49 05-11-2022

Երբ 2018 թ․ Նիկոլ Անհողի նման անողնաշարը եկավ իշխանության, դա ԱՄՆ-ի համար շատ նորմալ էր, կոչերով հանդես չեկան․ Գագիկ Համբարյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հեռու մնալ ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք բողոքի ցույցից՝ նշելով, որ այն կարող է վերածվել առճակատման:

Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ընդգծեց, որ ԱՄՆ-ի ոչ հայ քաղաքացիները, միանշանակ, չեն գա ու չեն էլ մասնակցի այդ հանրահավաքին, և ԱՄՆ-ի կոչը հենց ուղղված է ԱՄՆ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում և պատրաստվում են գնալ այդ հանրահավաքին։

«Առաջին հայացքից՝ չի կարելի, իհարկե, ասել, որ ԱՄՆ-ն այսպիսով միջամտում է ՀՀ ներքին կյանքին, բայց իրականում դա հենց այդպես է, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ հայերի մի զգալի հատված կա, որ ապրում է սփյուռքում, և մենք միշտ էլ շատ բարձր ենք գնահատել մեր սփյուռքահայ բարեկամների ներգրավվածությանը Հայաստանի ներքին գործերին։

Պետք է ասել, որ ԱՄՆ-ի այս կոչը բացահայտ խառնվել է ՀՀ ներքին գործերին, որովհետև ինձ համար շատ զարմանալի է, որ 2018 թ․-ի իշխանափոխության ժամանակ, որն իրականում հենց գունավոր հեղափոխություն էր՝ նույն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցած, ԱՄՆ-ի դեսպանատունը որևէ կոչով հանդես չեկավ։

Այսինքն, երբ 2018 թ-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Անհողի նման անողնաշարը ամերիկացիների հովանավորությամբ եկավ իշխանության, դա շատ նորմալ էր ամերիկացների համար, նրանք նման կոչերով հանդես չէին գալիս, իսկ որ նույն Ամերիկայի հայազգի քաղաքացիներն այսօր մասնակցեն Երևանում տեղի ունենալիք հանրահավաքին, դա անընդունելի է ԱՄՆ-ի համար։ Կարծում եմ՝ սրանից հետևություններ պետք է անել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում