Ներքին 3 տարի առաջ - 17:10 01-11-2022

Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա ՀՀ-ում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ. ԿԲ նախագահ

Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետևանք է, այսինքը մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ. իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը, ձեռք են բերում դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ այդ միտումն արտահատվում է տնտեսության մեջ՝ ծառայությունների, առևտրի ոլորտների աճով և դրամի որոշակի արժևորման տենդենցներով:

«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային են, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստայանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք՝ ԿԲ-ն միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:

Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ բանախոսը նկատեց, որ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:

Անդրադառնալով բարձր գնաճին, ԿԲ նախագահն ասաց. «Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորոն զսպելուն:

Եթե, օրինակ, վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացնեինք և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա մեր գնահատականներով, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 %-ի շրջակայքում: Հիմա 9.9% է, տարվա վերջում ակնկալում ենք, որ կունենանք 10 % գնաճ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի