Ներքին 3 տարի առաջ - 13:11 28-10-2022

Պայքարում եմ, որ Թուրքիան բանակցությունների սեղանի միայն մի կողմը չքաշի․ Գ․Փայլանի բացառիկ հարցազրույցը՝ Oragir.News-ին

Չնայած միջազգային հարթակներում խաղաղության ուղղությամբ տարվող ջանքերին՝ կարևորն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ լինեն այդ խաղաղությանը։ Oragir.News-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում այս մասին ասաց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Իր խոսքով՝ ինքն էլ պայքարում է, որ այդ գործընթացում Թուրքիան սեղանի միայն մի կողմը չքաշի։ Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, որ Թուրքիան Հայաստանի հարաբերությունները դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ «Էրդողանը դաշինք կազմեց ազգայնականների հետ, ազգայնականության ճամփան կքայլե, բայց սա կարող է փոխվել։

Հիմա Էրդողանի կուսակցության մեջ ժողովրդավարներ էլ կան։ Նրաք էլ են խաղաղություն ուզում։ Ես էլ ճնշում եմ դնում Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի խաղաղության մասին խորհեն։ Որովհետև 2 տարի առաջ Էրդողանի մի կողմն էր ուժ տված և պատերազմ սկսվեց։ Թուրքիան էլ այդ փատերազմի արդյունքում կորցրեց։

Սա տեսան Թուրքիայի քաղաքացիները։ Հիմա այդ երկրում բոլոր կուսակցությունները խաղաղություն են ուզում։ Սրա համար մենք էլ պետք է խաղաղության մասին խորհենք»,- ասաց Փայլանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան