Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 09:28 31-05-2022

Որևէ հետապնդում ինձ չի կարող ստիպել հրաժարվել կյանքիս հիմնական նպատակից. Ա. Չալաբյանի բացառիկ հարցազրույցը կալանավայրից

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որը այս օրերին կալանավորված է, Oragir.news-ին բացառիկ հարցազրույց է տվել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև:

-Պարո՛ն Չալաբյան, այս ամենը Ձեր կարծիքով կարո՞ղ էր Ձեր դեմ կազմակերպված սադրանք լինել՝ հաշվի առնելով այն, որ Թոռնիկ Ալիյանը հայտնի է ՔՊ-ական բարձրաստիճան անձանց հետ իր ջերմ հարաբերություններով։

- Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք վերոհիշյալ Թոռնիկ Ալիյանի հետ, այն ընդամենը հանդիպում էր կոնկրետ բուհի ուսխորհրդի նախագահի հետ՝ հասկանալու նրա քաղաքական հայացքները, մեր շարժմանը ներգրավվելու հնարավորությունները, թեև ինձ արդեն այդ պահին տարօրինակ թվաց նրա սևեռվածությունը նյութական շահի վրա։ Եթե նույնիսկ նա կապված էր ՔՊ-ական ակտիվի հետ, և մենք կարող էինք նրան ժամանակավորապես դարձի բերել, դրանում ոչ մի արտառոց բան պետք չէ փնտրել։ Այն, որ այս ամենը կարող էր և կազմակերպված սադրանք լինել, սկսեց պարզ դառնալ, երբ համացանցում շրջանառության մեջ հայտնվեց տխրահռչակ մոնտաժված ձայնագրությունը։ Նույնիսկ այդ պահին ինձ թվում էր, որ սա ընդամենը մեր հեղինակությանը հարված հասցնելու միտում ունի, և ես չէի կարող պատկերացնել, որ այս թուլամորթների իշխանությունը կարող է այնքան հեռու գնալ, որ փորձի սրա հիման վրա քրեական հետապնդում կազմակերպել, ընդ որում՝ ուղղորդված, կոնկրետ իմ դեմ։ Հետադարձ, իհարկե, սա գռեհիկ սադրանք էր՝ իր բնորոշ բոլոր հատկանիշներով․ բոլոր փաստերը դա են վկայում։

-Ձեր կարծիքով ի՞նչ հանգուցալուծում է ունենալու Ձեր դեմ հարուցված քրեական գործը։

-Չեմ կարող միարժեք գուշակություն անել, բայց որևէ կասկած չունեմ, որ այս գործը վաղ թե ուշ պարզապես փլվելու է, նրանում բացակայում է հանցակազմը։ Այս գործի իրական նպատակն ընդամենը շարժման թեժ փուլում ինձ հասարակությունից մեկուսացնելն է, որևէ իրավական հեռանկար այն չունի իմ կարծիքով։

- Արդյո՞ք Ձեր դեմ հարուցված քրգործը կարող է Ձեզ ստիպել, որ դադարեցնեք Ձեր ընդդիմադիր գործունեությունը կամ առնվազն չմասնակցեք փողոցային պայքարին։

-Պետք է հասկանալ, որ իմ գործունեությունը ոչ այնդքան ընդդիմադիր է բառիս դասական, քաղաքական իմաստով, որքան ազգապահպան, և այսօրվա պայքարն ազգային պետականության պահպանման համար է։ Որևէ հետապնդում, բնականաբար, չի կարող ինձ ստիպել հրաժարվել կյանքիս հիմնական նպատակից, ուստի այս պրիմիտիվ սադրանքն իրականացնողների սպասելիքները սին են և ի դերև են գալու։

- Արդյո՞ք Ձեզ գոհացնում է ընդդիմադիր շարժման ընթացքը․ կարծիքներ կան, որ այն գնալով մարում է։

- Կրկին շեշտեմ, որ այս շարժումն ընդդիմադիր չէ դասական իմաստով, այն պայքար է Հայաստանի ապագայի երկու տրամագծորեն հակառակ տեսլականների միջև՝ ունենալ ազգային պետություն նույնիսկ ծանր պայքարի և զոհողությունների գնով և հրաժարվել նրանից՝ դառնալով պարզապես մի տարածք, որում էթնիկ հայ բնակչություն է ապրում և աստիճանաբար տարրալուծվում շրջակա թուրքական աշխարհի մեջ։ Այդ իմաստով ցանկալի կլիներ, որ մեր պայքարն արդեն հիմա է՛լ ավելի համընդգրկուն լիներ, սակայն պետք է հաշվի առնել, որ պատերազմին հաջորդած շրջանում գործող իշխանությունը և նրա օտար հովանավորների պրոպագանդան մեթոդիկ կերպով փորձել են կոտրել մեր ժողովրդի ոգին, համոզել նրան իր անզորության մեջ, և հիմա արթնացումն այդ ընկճախտից աստիճանաբար է տեղի ունենում։ Եթե շարժումը պահի այս տեմպը, ներգրավի նորանոր հանրային շերտեր և գործիքներ, բյուրեղացնի իր ուղերձը և չտրվի պահային գործողությունների գայթակղությանը, այն աստիճանաբար համընդհանուր կդառնա և ոչ միայն խաղաղ միջոցներով կհասնի գործող իշխանության հեռացմանը, այլև ճանապարհ կբացի մեր երկրի կյանքում արմատական փոփոխությունների համար։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին