Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:03 23-08-2022

«Յուրաքանչյուրս ճակատագրական ընտրության առաջ է». Չալաբյանի ուղերձ է հղել կալանավայրից

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը «Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած» խորագրով ուղերձ է հղել կալանավայրից։

«Հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանն այսօր ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին կոչ է արել անել ՀՀ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ գնալ ժամը 17:00-ին և մասնակցել հավաքին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր, գրավիչ բոլոր հայերի համար։ Մենք այդ պահին լավագույն իղձերը և նպատակները դրեցինք այս հողակտորի մեջ և դուրս եկանք նավարկության՝ փոթորկահույզ օվկիանոսի ալիքներին ընդառաջ։

32 տարի անց մեր հասած հանգրվանը հակասական է։ Մի կողմից, առերևույթ մենք ունենք անկախ պետականություն, մյուս կողմից՝ նրա իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մի կողմից, հերոսական ճիգով մենք կարողացանք ազատագրել Արցախը, մյուս կողմից, չկարողանացանք ազատագրածը պահել և օր օրի շարունակում ենք կորցնել այն, ինչ ազատագրել և շենացրել էինք մի ողջ սերնդի մաքառման արդյունքում։ Մի կողմից մեր երկիրը արտաքուստ զարգանում է, մյուս կողմից, նրա բնակչությունը շարունակում է անկասելիորեն նվազել, և այն ոչ միայն դարձել է հայության հավաքական ազգային հանգրվանը, այլև մեր աչքերի առաջ շարունակում է կորցնել իր ազգային դիմագիծը։

Մենք իրականում գտնվում ենք այսօր մեր պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։ Մենք այսօր կամ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդենք մեր անկախ պետականության տեսլականի, կամ պետք է համակերպվենք այն մռայլ գիտակցության հետ, որ ամեն անցած տարին շարունակելու է նվազեցնել մեր ինքնիշխանությունը, մինչև մենք վերադառնանք այն ստորադրյալ կարգավիճակին, որում ապրել էինք դարերով։ Մենք կամ պետք է արժեվորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը, և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կամ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է, և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով։

Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, և այն բնավ հեշտ չի։ Այդ ընտրությունը յուրաքանչյուրս պետք է անենք առանձին, բայց և բոլորս՝ միասին, օգնելով և ոգեշնչելով մեկմեկու։ Աստված պահապան և զորավիգ բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությամբ իրականության կտանեն հայոց դարավոր երազանքը»:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ի ժամը 17:00-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության Հրապարակում: Բազմաթիվ հասարակական գործիչներ արձագանքել են Ղազարյանի կոչին և հայտնել, որ լինելու են հրապարակում»,-գրում է Չալաբյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի