Արտաքին 4 տարի առաջ - 09:09 28-10-2022

Շոլցն ու Մակրոնը Բայդենին սպառնում են առևտրային պատերազմով. Politico

Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բանակցել Վաշինգտոնի հետ անբարեխիղճ մրցակցության շուրջ և պատրաստ են անհրաժեշտության դեպքում հակահարված տալ, գրում է Politico-ն։

Հանրային վիճաբանությունից հետո Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը ընդհանուր բան գտան՝ աճող մտահոգություններ ԱՄՆ-ի անբարեխիղճ մրցակցության և Եվրոպայի կողմից պատասխան հարված հասցնելու հնարավոր անհրաժեշտության վերաբերյալ:

Նրանք եկել են եզրահանգման, որ ԱՄՆ-ի ծրագրերը պետական սուբսիդիաների վերաբերյալ, որոնք խրախուսում են արտադրանքի տեղափոխումն ԱՄՆ, ազդեցություն ունեն շուկայի վրա:

Փարիզի և Բեռլինի միջև բազմաթիվ տարաձայնություններ կան առանցքային քաղաքական հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան և պաշտպանությունը, հիշեցնում են հեղինակները։ Այնուամենայնիվ, կար նաև ընդհանուր բան։ Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ ԵՄ-ն չի կարող անմասն մնալ, եթե Վաշինգտոնը առաջ մղի գնաճի նվազեցման ակտը, որը ներառում է հարկերի կրճատում և էներգետիկ խթաններ ԱՄՆ-ում ներդրումներ կատարող ընկերությունների համար ներկայիս տեսքով:

Մասնավորապես, ԱՄՆ-ում վերջերս ստորագրված օրենքները խրախուսում են սպառողներին «գնել ամերիկյանը», երբ խոսքը վերաբերում է էլեկտրամոբիլ ընտրելուն։ Քայլ, որը հատկապես մտահոգիչ է այնպիսի երկրների խոշոր ավտոարդյունաբերության համար, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան:

Հեղինակները եզրակացնում են, որ եթե ԱՄՆ-ը հաշվի չառնի ԵՄ-ի պահանջները, դա կարող է հանգեցնել նոր առևտրային պատերազմի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է