Ներքին 3 տարի առաջ - 17:23 27-10-2022

Աննա Հակոբյանն իր հայտնի գրառումից ընդամենն օրեր առաջ ՌԴ-ն թշնամի երկիր անվանեց․ Մետաքսե Հակոբյան

«2020 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ Հայաստանի, այսպես կոչված, առաջին տիկինն Արցախում էր և եկավ ԱԺ, հանդիպում ունեցավ կին պատգամավորների հետ՝ առանց թաքցնելու ու առանց տողատակերի, հստակ ասաց, որ այն, ինչի մեջ հիմա հայտնվել ենք, մեղավորը մեզ հարյուրամյա բարեկամ ցույց տվող, բայց իրականում թշնամի պետությունն է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանի՝ Կոնստանտին Զատուլինին ուղղված գովեստի խոսքերով գրառմանը։

«Այսինքն՝ ինքը բաց տեքստով ասաց, որ ՀՀ իշխանությունները ՌԴ-ին դիտարկում են որպես թշնամի, որովհետև իր բոլոր մեկնաբանություններն ուղղված էին ՌԴ-ին։ Որն, իր խոսքերն եմ ասում, իբրև դաշնակից է խաղացել, բայց իրականում մեր թշնամին է եղել։ Դրանով ինձ համար ամեն ինչ ասված է։ Թե դրանից հետո ինքն ինչ է ասել կամ ում հետ ինչ է «խաղացել», բացարձակ նշանակություն չունի»,- ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ օրերս ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել։

Հակոբյանը չբացառեց հավանականությունը, որ ՀՀ ներկայիս իշխանությունների հաջորդ քայլը կարող է լինել Հայաստանում անցանկալի անձ հայտարարելը, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ինչո՞ւ, որովհետև համենայն դեպս մեկ անգամ հստակ Պուտինը հայտարարել է, որ իր համար անհասկանալի է՝ ինչու հայաստանյան կողմը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը՝ գոնե առանց Շուշին հանձնելու։ Սա հստակ դիրքորոշում էր։ Այսինքն՝ սա թող արդեն իրենք որոշեն՝ դիտարկել որպես մեղադրա՞նք, թե՞ ճշմարտություն։ Բայց դա ճշմարտություն էր, որովհետև մենք այստեղ դա տեսնում ենք։ Ուղղակի Հայաստանի իշխանությունները չեն կանգնեցնում, և այդ պատերազմի ցուցադրությունը շարունակում էին անել, սակայն, իրական զոհերով, որպեսզի կարողանան Շուշին ևս նվիրաբերել թշնամուն»,- ասաց արցախցի պատգամավորը։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Զատուլինն ասել է ճշմարտությունը, որը եղել է իշխանությունների դեմ։

«Իսկ իշխանություն չի նշանակում պետություն ու պետականություն։ Համենայն դեպս՝ այս դեպքում՝ հաստատ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում