Մամուլ 3 տարի առաջ - 08:17 27-10-2022

Վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Առողջապահության նախարարությունը չի հրապարակում թիվը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով քանի վիրավոր զինծառայող ունենք։ Նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ ասաց՝ դա պաշտպանության նախարարության գործառույթն է, իրենք նման թվեր չեն հրապարակում, եւ հավելեց․ «Հիվանդանոցային բուժում ստացող արդեն իսկ չունենք, միայն վերականգնողական բժշկական օգնության մասով է, եւ, իհարկե, հաջորդիվ ունենալու ենք էտապային բժշկական օգնության կարիք»։

Թվերի մասով դիմեցինք ՊՆ-ին։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ փոխանցեց թարմացված տվյալներ, թե քանի վիրավոր զինծառայող ունենք, եւ նրանցից քանիսն է այս պահին բուժում ստանում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող։

«Վիրավոր զինծառայողներից 71-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը բուժումն ավարտել է ու գտնվում է վերականգնողական արձակուրդում։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասաց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր վիրավոր զինծառայողներից 61-ի՝ բուժումն ավարտելու եւ 40-ի՝ դուրս գրվելուց հետո վերականգնողական արձակուրդում գտնվելու մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը