Ներքին 3 տարի առաջ - 23:35 25-10-2022

ՀՀ իշխանությունների կողմից «գլուխ գովելը», թե իրենք աննախադեպ օգնություն են տալիս Արցախին, մանիպուլյացիա է․ Դավիթ Գալստյան

Հայաստանի Հանրապետության 2023-ի պետբյուջեով՝ Արցախի Հանրապետությանը նախատեսված է տրամադրել 144 մլրդ դրամ (բյուջետային վարկ)՝ նույն չափով, ինչ նախատեսված էր տրամադրել 2022 թվականին: Բացի այդ՝ 2023-ին նախատեսվում է իրականացնել «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը» նոր միջոցառումը, որը հնարավորություն կտա տեղահանված 1283 ընտանիքների ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում ՀՀ-ից հատկացված միջոցներով իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեից Արցախի Հանրապետությանը հատկացվել է շուրջ 51 մլրդ 400 մլն դրամ բյուջետային վարկ, 2019-ին այդ ցուցանիշը եղել է ավելի քան 57 մլրդ 847 մլն դրամ, իսկ 2020 թ-ին պլանավորվում էր հատկացնել 64 մլրդ 949 մլն դրամի վարկ։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ Արցախում մեկնարկած շինարարության ծավալների համեմատ՝ հատկացվող միջոցները բավարար չեն․ «Շինարարներն այսօր բողոքում են այդ գումարները ուշացնելուց, թեև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում։ Իհարկե, այսօր մեր բյուջի ծախսային մասում կան կետեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում, հետևաբար մենք իրականում չգիտենք, թե իրականում ինչ է կատարվում։ Ես մտածում եմ, որ եթե ճիշտ, կազմակերպված ու ուղղորդված օգտագործվեն այդ միջոցները, շատ ավելի բարենպաստ արդյունք կունենանք»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե հայտնի չէ՝ ինչպես են այդ գումարները ծախսվում և վերահսկողության անհրաժեշտությանը, Գալստյանն ասաց, որ իրենք մի քանի անգամ փորձել են քննիչ հանձնաժողով ստեղծել և ստուգումներ անել անգամ հիմնադրամներում․ «Սակայն Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչները նախ համաձայնեցին, ապա իրենց ստորագրությունները հետ վերցրին, խոստացան, որ սեպտեմբերին հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը կաջակցեն, սակայն այդպես էլ չստեղծեցին»։

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների ու Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող դիտարկումներին, թե իրենց պաշտոնավարման ընթացքում աննախադեպ ծավալով աջակցություն են տրամադրում Արցախին, Գալստյանն ասաց, որ Արցախը աննախադեպ ծանր իրավիճակում են դրել Հայաստանի գործող իշխանությունները․ «Հիմա իրենց կողմից «գլուխ գովելը», թե աննախադեպ օգնություն են տալիս Արցախին, մանիպուլյացիա է։ Իրենց օրոք Արցախն աննախադեպ ծանր իրավիճակում է հայտնվել։ Այդ գումարները, որ հատկացվում են, ամբողջն ուղղվում է սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ այս սոցիալական խնդիրները առաջացել են հենց Հայաստանի իշխանության վարած անհետևողական քաղաքականության հետևանքով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում