Ներքին 4 տարի առաջ - 19:51 15-06-2022

Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին․ Մետաքսե Հակոբյան

«Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, թուրքիայի ու ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մասին։

«Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը, ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»:

Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և ըստ իրեն այդպիսիները բացարձակ մեծամասնություն են:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»,- գրում է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում