Արտաքին 3 տարի առաջ - 11:05 24-10-2022

Ադրբեջանի նախագահը կայցելի Վրաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Ալիևին կդիմավորի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հանդիպումը կկայանա Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Բագրատիոն-Մուխրանսկիների կալվածքում՝ Շատո Մուխրանիում։ Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ավելի ուշ լրատվամիջոցների համար համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը