Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:59 19-10-2022

ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում համընկնում է քաղաքական իշխանությունների տարած գծի հետ․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը նախորդ 2 օրերին Հայաստանում էր։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ որևէ ակնկալիք պետք չէ ձևավորել այս այցից, որովհետև այս այցը զուտ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում է․ «Այսինքն՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը, որը գործում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության համագործակցության պլատֆորմի շրջանակներում, համագործակցում է տարբեր պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի հետ։ Այս առումով՝ պետք չէ որևէ ակնկալիք ունենալ այս այցից»։

Նա ընդգծեց, որ իրականում որևէ տեղաշարժ հայ-ամերիկյան հարաբերություններում չկա․ «Մի փոքր ակտիվություն կա, որը պայմանավորված է ԱՄՆ-ի՝ մեր տարածաշրջանային շահերով հետաքրքրվածությամբ, տարածաշրջանում ՌԴ-ի դերի նվազեցմամբ և պասիվացմամբ, ինչը իր հերթին բերում է ամերիկյան ակտիվություն։ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական ճգնաժամով, դրա արդյունքում էլ ամերիկացիները փորձում են ակտիվանալ, նույն ձևով ռուսներն էին փորձում ակտիվանալ այն ժամանակ, երբ Թրամփը բավական պասիվ արտաքին քաղաքականություն էր վարում։ Այնպես որ, այստեղ որևէ լուրջ ակտիվացման կամ լուրջ ակնկալիքների մասին խոսել պետք չէ։ ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում համընկնում է այն քաղաքական գծի հետ, որը տանում են մեր քաղաքական իշխանությունները, այս ամենը պետք է դիտարկել այդ համատեքստում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը