Խոսք 4 տարի առաջ - 18:39 19-11-2021

ԱՄՆ-ի հետ քաղաքական օրակարգը պետք է թարմացնել. Սուրեն Սարգսյան

ԵԱՏՄ միջկառավարական համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի, Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հանդիպման, Չավուշօղլուի հայտարարության, ԱՄՆ-ՀՀ երկկողմ քաղաքական օրակարգի և ստեղծված ծանր իրավիճակից ելքի մասին Oragir.news-ը զրուցել է միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

-Երևանում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը, ներկա են Փաշինյանն ու Միշուստինը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն ասաց, որ մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրել է մարդկային զոհերի։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքների նպատակն է խաթարել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և խաթարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նմանատիպ հայտարարությունները որքանո՞վ են կոմպետենտ և ազդեցության առումով արդյունավետ։

-Ցանկացած երկրի ղեկավարի հայտարարություն, բնականաբար, միջազգային հանրության կողմից ընդունվում է այնպես, ինչպես որ արվում է։ Այսինքն՝ պետության ղեկավարը, եթե ինչ-որ բան է հայտարարում, դա նշանակում է, որ միջազգային հանրությունը այդ հայտարարությունը ընկալում է իբրև այդ պետության պաշտոնական դիրքորոշում։ Տարբեր հայտարարություններ տարբեր առիթներով ՀՀ իշխանություններն անում են, վարչապետն անում է, և այո, հայտարարությունների մեջ լինում են որոշ հակասություններ, բայց միջազգային հանրությունը դա ընդունում է այնպես, ինչպես որ արվում է։

-Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո էլ հստակ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակամարտության լուծման հետ կապված՝ պատրաստ են աջակցել կողմերին, կամ էլ օգնել դրանից բխող ու չկարգավորված հարցերի լուծման առումով։ Եվ, փաստորեն, չկան հիշատակումներ Արցախյան խնդրի կարգավորման մասին, անգամ համապարփակ կարգավորումներ սկսելու շուրջ։ Ո՞րն է պատճատը, որ համանախագահների հայտարարությունները կենտրոնանում են հիմնականում կոչերի վրա, իսկ առանցքում ավելի շատ հումանիտար հարցեր են, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։

-Բնականաբար, ԵԱՏՄ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները բովանդակային առումով գոնե համապատասխանում են նաև մեր շահերին, որովհետև շատ դեպքերում Մինսկի խմբի համանախագահների կամ այլ պետությունների ներկայացուցիչները անում են հայտարարություններ, որոնք որոշակի առումով հեռու են իրականությունից, որովհտև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հիմա ոչ ոք կարծես չի ուզում խոսել, մեր դիվանագիտությունն էլ չի աշխատում այն ուղղությամբ, որ Մինսկի խմբի համանախագահող ղեկավարների կողմից հնչեն այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, սա կարծում եմ, որ ևս մեր թերացումների հետևանքն է ։

-Չավուշօղլուի հայտարարությունը այն մասին էր, փաստորեն, որ սյունիքյան դեպքերը կատարվեցին Թուրքիայի հորդորով։ Քանի որ Թուրքիան ուզում է հասնել միջանցքի բացմանը, իրավիճակն ինչո՞ւ չի անհանգստացնում նաև տարածաշրջանի մեծ պետություններին։

-Թուրքիան, բնականաբար, ցանկացած կոնֆլիկտում, առհասարակ տարածաշրջանում, որտեղ որ ցանկանում է ներկա գտնվել, կոնֆլիկտի միջոցով է մտնում այդ տարածաշրջան։ Նույնն էլ այտեղ՝ Հարավային Կովկասում է արել՝ ասելով, որ արդեն այդ կոնֆլիկտի կողմում եմ, և բնականաբար կողմնակալ կողմում եմ։ Այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի կողմից հանդես եկող կողմ է հանդիսանում։ Այդ ակտիվությունը տարածաշրջանում չի գոհացնելու կամ դուր չի գալու տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային գերտերություններին։ Եվ այն մեր տարածաշրջանում արդեն իսկ կա, և դա բնական է․ սա աշխարհաքաղաքական մրցակցություն է։

-Տարածաշրջանից ռուսական զորքի դուրսբերման հնարավոր այլընտրանքը, գլոբալ առումով, ո՞վ կարող է լինել։ ԱՄՆ-Հայաստան երկկողմ օրակարգ արդյո՞ք գոյություն ունի։

-Մենք ունենք ԱՄՆ-ի հետ օրակարգ և այդ օրակարգը պետք է թարմացնել, փոխել, ձևափոխել, մեր օրակարգում ավելի ակտուալ հարցեր պետք է ներառենք, որովհետև մեր օրակարգը պտտվում է բացառապես ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության շուրջ։ Եվ սա նշանակում է, որ մենք պետք է առավել ակտիվացնենք մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ։ Խոսքը քաղաքական երկկողմ հարաբերությունների մասին է։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը