Ներքին 3 տարի առաջ - 16:33 17-10-2022

Ադրբեջանի գործելաոճն արմատապես հակասում է ԱլԳ հռչակած արժեքներին և սկզբունքներին. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որի ազդեցությամբ փոխվում է նաև Երոպական անվտանգության ճարտարապետութունը։

Նա ընգծել է, որ Եվրոպական միության անդամ երկրներն ու Արևելյան գործընկեր պետությունները պետք է ջանքեր գործադրեն՝ պահպանելու առկա ձեռքբերումները և նոր բովանդակություն հաղորդելու Արևելյան գործընկերության ձևաչափին։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային՝ նշելով, որ ԱլԳ անդամ երկրի նման գործելաոճը արմատապես հակասում է ԱլԳ ստեղծման ժամանակ հռչակված արժեքներին և սկզբունքներին։

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում