Ներքին 3 տարի առաջ - 12:31 17-10-2022

Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է, կներկայացվեն Երեւանում ունեցած հանդիպումների մանրամասները. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։

Այս մասին տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ ԱՀ նախագահը առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ։

Քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը` նշելով, որ Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը, և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթավերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում Նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը