Արտաքին 3 տարի առաջ - 12:48 13-10-2022

Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է արդար ավարտ ունենա. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Ասիայում համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գլխավոր նստաշրջանում, որի ընթացքում մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։

Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանն իր խոսքում նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է արդար ավարտ ունենա։

Էրդողանը առկա դժվարությունների պայմաններում ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ «Մեր նպատակն է ապահովել, որ արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցվի՝ պահպանելով ձեռք բերված թափը»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը բոլորն են զգացել՝ տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով։ Էրդողանը նշել է, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հասնել արդար խաղաղության։ Նրա խոսքով խաղաղության հասնելու դեպքում պատերազմում հաղթողներ չեն լինի, իսկ արդար խաղաղության դեպքում՝ պարտվողներ։

Թուրքիայի առաջնորդը նաև շեշտել է, որ ՄԱԿ-ի և այլ կողմերի հետ պատերազմի բացասական հետևանքները վերացնելուն ուղղված թուրքական կողմի ջանքեը ջանքերը արժանացել են ողջ աշխարհի գնահատանքին։

«Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին Ստամբուլի համաձայնագիրը և անցյալ ամիս տեղի ունեցած գերիների փոխանակումը շոշափելի ձեռքբերումներ են այս ուղղությամբ։ Մեր նպատակն է շարունակել ձեռք բերված թափը, չնայած գետնի վրա առկա դժվարություններին, և որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը