Արտաքին 3 տարի առաջ - 19:51 12-10-2022

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ: Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանը հեռախոսզրույցի ընթացքում դժգոհություն է հայտնել Իրանի ներքին գործերին եվրոպական միջամտության դեմ։

Աբդոլլահիանը թվիթերյան գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքն ու փոխշահավետությունը։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է արևմուտքի երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ զարմանք հայտնելով, որ Եվրոպայում խռովության դեմ պայքարելը լավ պրակտիկա է համարվում, իսկ Իրանում՝ զսպում։

«Մենք թույլ չենք տա, որ երկրի ներսում կամ դրսում որևէ կողմ ոտնձգություն կատարի երկրի ազգային անվտանգության նկատմամբ։ Ես համաձայն եմ, որ բռնությանը և ահաբեկչությանը պետք է դիմակայել։ Ես դժգոհեցի մեր ներքին գործերին Եվրոպայի միջամտության դեմ և ասացի, որ մենք պատասխան կտանք, եթե ԵՄ-ն սահմանափակող միջոցներ կիրառի»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն, ինչպես նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցությունները։

Աբդոլլահիանը նաև քննադատել է արևմուտքին՝ Իրանի ներքին գործերին միջամտելու համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը ճանաչում է իր ժողովրդի խաղաղ բողոքի իրավունքը, սակայն այդ օրինական պահանջները բոլորովին տարբերվում են անկարգություններից և ահաբեկիչներից, որոնք թիրախավորել են Իրանի անվտանգությունը, ժողովրդի կյանքն ու ունեցվածքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում