Արտաքին 3 տարի առաջ - 10:35 11-10-2022

ՌԴ Պետդումայում ուկրաինացի զինվորականներին կոչ են արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը


Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Ուկրաինայի զինված ուժերին կոչ է արել իշխանությունը վերցնել իր ձեռքը և տապալել Զելենսկու ռեժիմը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ուկրաինական բանակի շարքերում դեռ կան արժանի տղամարդիկ, որոնց համար կարևոր են սպայի պատիվն ու երկրի ապագան։

«Ժամանակն է երկրում իշխանությունը վերցնեք ձեր ձեռքը և տապալեք ներկայիս կոռումպացված ազգայնական վերնախավը, որն ամբողջությամբ վերահսկվում է արևմտյան կուրատորների կողմից», – նշել է նա։

Ըստ Շերեմետի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը և Կիևի վերնախավը կարող են կործանել Ուկրաինան, սակայն «աղետը դեռ կարելի է կանգնեցնել»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել են «ձերբազատվել զսպվածությունից» և վերացնել ATACMS մարտավարական հրթիռների Ուկրաինա տեղափոխման արգելքը, 200 մղոն հեռավորության վրա ռուսական թիրախները խոցելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը