Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:20 07-10-2022

ԵՄ երկրները «գազի գնային միջանցքի» պլան են մշակում

Լեհաստանը, Իտալիան, Բելգիան եւ Հունաստանն առաջարկ են նախապատրաստել Եվրամիության համար գազի «դինամիկ գնային միջանցքի» ներդրման համար՝ փորձելով նվազեցնել էներգակիրների բարձր գները եւ աճող գնաճը:

ԵՄ առաջնորդներն ուրբաթ Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն՝ արդյո՞ք գազի գները պետք է սահմանափակվեն, եւ եթե՝ այո, ապա՝ ինչպես: Բրյուսելը քննարկում է գաղափարը, բայց դեռ պաշտոնական առաջարկ չի արել, եւ այդ ընթացքում որոշ երկրներ նախապատրաստել են իրենց սեփականները։

«Միջանցքը կկիրառվի բոլոր մեծածախ գործարքների դեպքում՝ չսահմանափակվելով որոշակի իրավասությունների ներմուծմամբ եւ չսահմանափակվելով բնական գազի հատուկ օգտագործմամբ»,- ասվում է առաջարկվող գնային «միջանցքն» ուրվագծող փաստաթղթում։

Փաստաթղթում գնային միջանցք է առաջարկվում, որը բավականաչափ բարձր է, որպեսզի գազի շուկան շարունակի գործել, եւ բավական ճկուն, որպեսզի եվրոպական երկրները կարողանան շարունակել մատակարարումներ ներգրավել մրցակցային շուկաներից՝ գազի համաշխարհային շուկայի գնով։.

Անհրաժեշտության դեպքում դա կարող է միջանցքից բարձր գներով գազի գործարքների թույլտվություն նշանակել, ասվում է զեկույցում։ «Այն պետք է գործի որպես անջատիչ եւ չխոչընդոտի շահարկումներին: Այն նախատեսված չէ արհեստականորեն ցածր մակարդակով գները ճնշելու համար»,- ասվում է փաստաթղթում՝ նշելով, որ այդ «միջանցքը» պետք է կիրառվի երկարաժամկետ պայմանագրերի վրա, որոնցում գինը կապված է առկա գնային կողմնորոշիչների հետ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի հրավիրել է ԵՄ առաջնորդներին՝ գազի գնի տարբեր տեսակների սահմանաչափերը քննարկելու համար։

Այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ գազի գնորդը, եւ Նիդեռլանդները դեմ են առաջարկին՝ նախազգուշացնելով, որ գների սահմանափակումները կարող են խաթարել էներգետիկ անվտանգությունն այս ձմռանը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը