Արտաքին 4 տարի առաջ - 20:32 06-10-2022

Իրանը մտադիր է տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալ

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը կհամագործակցեն էներգակիրների փոխանակման ոլորտում՝ որպես գազ արտահանող երկրներ։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օուջին այս մասին ասել է հոկտեմբերի 5-ից 6-ը Մոսկվայում անցկացվող Կասպիական երկրորդ տնտեսական համաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից նավթի, գազի տարանցումն ու փոխանակումն Իրանը կվերածի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ այս գործընթացի շնորհիվ երկիրը կկարողանա հսկայական եկամուտներ ստանալ։ «Մենք աշխատում ենք նաև Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի վրա՝ համատեղ գազի հանքավայրերի մշակման համար»,- ասել է նա։

Օուջին կարևորել է ռուսական «Գազպրոմի» դիրքն աշխարհում՝ նավթի և գազի արդյունաբերության մեջ՝ հայտնելով, որ ռուսական կազմակերպությունը ներդրումներ կկատարի հեղուկ բնական գազի և գազային սարքավորումների հետ կապված տեխնոլոգիաների արտադրությունում։

«Բարեբախտաբար, մենք լավ բանակցություններ վարեցինք «Գազպրոմի» և այլ ընկերությունների հետ և ձեռք բերեցինք 40 միլիարդ դոլարի պայմանավորվածություններ։ Այդ ընկերությունները ներդրումներ են կատարում մեր երկրի նավթի և գազի հանքավայրերում»,- հավելել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Եվրոպա ռուսական գազի արտահանման դադարեցումը և միջազգային իրավիճակի փոփոխությունը Իրանին թույլ տվեցին կամուրջ դառնալ դեպի այլ երկրներ ռուսական նավթի և գազի արտադրանքի մատակարարման համար և դառնալ տարածաշրջանի գազային կենտրոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․