Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 05-10-2022

Թուրքիայում Էրդողանի վարկանիշը զգալիորեն նվազել է

Թուրքական «Yöneylem» հետազոտական ընկերությունը երկրի տարածքում անցկացված հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը զգալիորեն նվազել է։ Թուրքական «Gazete duvar» լրատվական կայքի փոխանցմամբ՝ հարցումները իրականացվել են Թուրքիայի 27 նահանգներում և դրանց մասնակցել է 2400 մարդ։

Հարցման մասնակիցներն հարցրել են, թե նախագահական ընտրություններում կքվեարկե՞ն Էրդողանի օգտին։ Ուշագրավ է, որ մասնակիցների 55.8%-ը նշել է, որ երբեք չի քվեարկի Էրդողանի օգտին և միայն 32.4%-ն է ասել, որ միանշանակ կքվեարկի նրա օգտին։

Մասնակիցներին նաև հարցրել են, թե Էրդողանի և ընդդիմության թեկնածունի միջև, որի անունը դեռևս հայտնի չէ, ու՞մ կնախընտրեն։ Հարցման մասնակիցների 50.7%-ը նախապատվությունը տվել է ընդդիմության թեկնածուին, 35.7%-ը՝ Էրդողանին, իսկ 9.5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Թուրքիայի գործող նախագահին հաղթելու ամենամեծ շանսերն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ 57.3%, այնուհետև՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 50.1%, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր՝ «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46.8%։ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետները նույնպես հանդիսանում են Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցության անդամներ։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2023 թվականի հունիսի 18-ին։ Իշխող «Ժողովուրդ» դաշինքը, որի մաս են կազմում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և Զարգացում» և գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունները, պաշտոնապես հայտնել է, որ կրկին առաջադրելու է Էրդողանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր ուժերը դեռևս շարունակում են քննարկումները՝ միասնական թեկնածու առաջադրելու համար։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը