Ներքին 4 տարի առաջ - 14:46 25-09-2022

Երևանում «օրենքով գողի» են ծեծել

Երեկ որոշակի «ցնցում» է եղել Հայաստանի հանցագործ կյանքում։ Oragir.news-ի տեղեկություններով, երեկ իր «թագից» զրկվել է այսպես կոչված «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն։ Մի որոշ ժամանակ առաջ Լեհաստանից հանցագործ պարագլխին դեպորտ էին արել հայրենիք, բայց Հայաստանում Աստրախանցի Հայկո մականունով հայտնի Հայկ Սարգսյանը չէր կարողացել իր տեղը գտնել։

Կոնֆլիկտներն այնքան էին խորացել, որ երեկ տեղի ունեցած հավաքում նրան ոչ միայն «թագազրկել» են, այլև դաժան ծեծի ենթարկել, ինչը հազվադեպ է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նախորդ անգամ Հայաստանում ձերբակալվել էր 2019 թվականի մարտի 18-ին` իշխանությունների հայտարարած և չիրագործած քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում, երբ արդեն նախկին «օրենքով գողին» ձերբակալել էին ու անմիջապես ազատ արձակել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան