Ներքին 1 տարի առաջ - 20:15 10-11-2024

ՔՊ-ն Գյումրիում վախի մթնոլորտ է ստեղծում. «օրենքով գողի» զարմուհին լծվել է քարոզչությանը

Արդեն երկու շաբաթից ավելի է՝ հանրապետության երկրորդ քաղաքը քաղաքապետ չունի։

Հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, քաղաքապետի հետ միասին «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամները վայր են դրել մանդատները։

Գյումրիի ավագանու գործող խմբակցությունների ղեկավարները այն կարծիքին են, որ ստեղծված իրավիճակի միակ ելքը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են։

Հիշեցնենք, որ օրերս ավագանու ՔՊ խմբակցության հրավիրած արտահերթ նիստը տապալվեց, քվորում չապահովելու պատճառով։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե շարժվենք՝ ըստ ընթացակարգի, օրենքի կարգավորմամբ, ապա ընտրությունները տեղի կունենան մոտ ժամանակներս։

Դեռեւս հայտնի չէ ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածը, բայց ՔՊ-ականները արդեն լծվել են գործի։

Oragir.News-ը քաղաքացիներից պարբերաբար ստանում է ահազանգեր, բողոքներ, որ ՔՊ-ականներըԳյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ վախի մթնոլորտ են ստեղծում։
«Ես կարող եմ նշել անուններ, ովքեր աշխատում են Կարեն Սարուխանյանի համար։ Մարիամ Հարությունյան, Էմմա Բարսեղյան, Արթուր Ապրիկյան։ Այս մարդիկ վազվզում են, որ Սարուխանյանի համար քվե բերեն։Մարիամը օրենքով գող Բենոյի ( Բենո Ռաստովսկիյ- Խաչատրյան) եղբոր աղջիկն է, եղբայրը Տիգրանն էլ է լծված էս գործին։ Էմմա Բարսեղյանն ու Արթուր Ապրիկյանը մարդկանց շանտաժի են ենթարկում, որ եթե էսքան քվե չապահովեն, ապա էլ չեն աշխատի, աշխատանքից հեռացնել կտան։ Գող Բենոյի ախպոր տղային Տիգրանին համոզել են, որ փոխքաղաքապետ են նշանակելու։ Ամեն թաղամասում, թաղի խուժանները 3 շտաբ են դնելու, ես ունեն տեղեկություններ, որ արդեն ձայներ են հավաքում։ Այսինքն` մինչև ընտրությունների օրը կիմանանք, բոլոր ձայները իրենցով կանեն»,-Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեր աղբյուրը, ում անուն-ազգանունը իր իսկ խնդրանքով չենք ներկայացնում, որովհետև մտավախություն ունի, որ կարող է թիրախավորվել։

Oragir.News-ի տեղեկություններով` նշված անձինք` Արթուր Ապրիկյանն ու Էմմա Բարսեղյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում են աշխատում, իսկ Մարիամ Հարությունյանը ռազմական հոսպիտալում դեղագործ է աշխատում, Տիգրան Խաչատրյանն էլ Գյումրիում հայտնի և ազդեցիկ գործարար է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում