Արտաքին 4 տարի առաջ - 16:37 23-09-2022

Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում ընթանում է ՌԴ-ին միանալու հանրաքվեն

Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում (ԴԺՀ եւ ԼԺՀ), ինչպես նաեւ Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում այսօրվանից՝ սեպտեմբերի 23-ից մինչև սեպտեմբերի 27-ը կանցկացվի հանրաքվե՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ֆեդերացիայի սուբյեկտներ միանալու վերաբերյալ: Այս բոլոր տարածքներում քվեարկությունը սկսված է․ հաղորդում է Итар-Тасс-ը։ ՌԴ Հանրային պալատում կայացած ճեպազրույցում ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարները հայտնել են, որ քվեարկությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում։

BBC-ի հաղորդմամբ՝ հանրաքվեում դրական որոշման պարագայում Ուկրաինայի փորձերը՝ վերադարձնել Դոնբասը և մյուս տարածքները, Ռուսաստանը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա․ այսօր նման հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այս տարածքներում գործելու է ՌԴ սահմանադրությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին: Այսպես, ըստ նրա, Մոսկվան արձագանքել է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների ռազմական օգնության խնդրանքին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը