Արտաքին 4 տարի առաջ - 18:17 12-02-2022

Ականատեսները հայտնել են Դոնեցկում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին

Չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) մայրաքաղաքի բնակիչները հայտնել են հզոր պայթյունի մասին, որն, իբր, որոտացել է Դոնեցկում։ Twitter-ի օգտատերերը, հավանաբար այնտեղ բնակվող, խոսել են պայթյունի հզոր ալիքի մասին, որն անցել է ամբողջ քաղաքով։

Միջադեպի մասին հաղորդել են նաև Telegram-ալիքները։ Մասնավորապես, «Վոեննի օբոզրեվատել»-ը հաղորդել է. «Դոնեցկում հզոր պայթյուն է որոտացել»։ «Պատճառներն անհայտ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի ունեցածի մասին տեղեկությունները տարբեր են։ Տեղի լրագրողները նշում են, որ ինչ-որ բան է պայթել հենց քաղաքի կենտրոնում, հաղորդում է «360» Telegram-ալիքը։

Մյուս կողմից, ինչպես նշում է WarGonzo Telegram-ալիքը, պայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում։ Ընդ որում, պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրանից առաջացած ալիքը հասել է Դոնեցկ և զգացվել է ամբողջ քաղաքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին