Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:20 21-09-2022

«Սուրմալու»-ի վթարային շենքի փլուզման հետևանքով տուժել է 3 մարդ, վնասվել՝ 2 մեքենա․ ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողներին ներկայացրել է դրությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում։

«17։45-ին Ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող շենքում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատներ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի մասնագետները։ Պարզվել է, որ փլուզում է տեղի ունեցել «Սուրմալու»-ում նախկինում պայթած շենքի հատվածում, երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երեքի վիճակն էլ գնահատվում է բավարար»։

ԱԻՆ խոսնակը շեշտեց, որ իրականացվել են անվտանգության որոշակի աշխատանքներ։ Այդ մասով աշխատանքները ավարտված են։ Նախնական տվյալներով՝ դժվար է նշել փլուզման իրական պատճառը։

Նա նկատեց նաև, որ ԱԻՆ-ը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ թիրախավորվել է։ ԱԻՆ-ը արձանագրել էր խնդիրներ, շենքն անհրաժեշտ էր ապամոնտաժել և 14 մ շառավղով ստեղծել անվտանգության գոտի և քաղաքացիների մուտքն ու ելքը արգելել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա