Ներքին 3 տարի առաջ - 21:25 19-09-2022

Պատերազմը մոտ է. պատրաստեք նկուղները

Oragir.news-ի տեղեկություններով՝ Երևանի մի շարք շենքերում բնակիչներին տեղեկացնում են, թե որտեղ է գտնվում իրենց շենքի պատսպարման վայրը, որպեսզի օդային տագանպի դեպքում բնակիչները տեղյակ լինեն, թե որտեղ կարող են և պետք է պատսպարվեն։

Ավելին, Երևանի որոշ շենքերի բնակիչներին հանձնարարվել է նկուղները կահավորել որպես ապաստարաններ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից։ նա ընդգծել էր, որ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել:

Այսօր էլ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին, շեշտել էր, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ակնհայտ է, որ խաղաղության դարաշրջանն այլևս փակված է,Հայաստանի իշխանությունները սպասում են ադրբեջանական հերթական ներխուժման։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»