Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 07:42 14-09-2022

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ-ին ՌԴ քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին