Ներքին 4 տարի առաջ - 11:05 13-09-2022

Այս ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ ու միասնական չենք

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամեր առաջ Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի նկատմամբ։

Ադրբեջանը շարունակում է իր սադրանքներն ու ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը և օգտագործելով միջազգային լարված իրավիճակը։

Այս հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու։
Ցավոք, հարևան երկիրը չի ցանկանում գիտակցել, որ պատերազմը հարցի լուծում չէ։ Նրանք այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել ու հիմարաբար կարծում են, որ ուժի կիրառումով կարող են խաղաղություն ստանալ։ Նրանք փորձում են մեզ ճնշել ու իրենց պահանջները պարտադրել՝ չհասկանալով, որ մշտական ագրեսիան բերելու է նրան, որ մենք ասիմետրիկ պատասխան ենք տալու։
Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը ողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո'ւժ ու վճառականություն բոլորիս»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում