Ներքին 4 տարի առաջ - 22:11 12-09-2022

Թաքցնելու նպատակով դիակը նետել էր լիճը․ Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով:

Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա տեղափոխվել էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ այգիներից մեկում աշխատում էր որպես պահակ։ Ճշտվեց նաև անձանց շրջանակը, որոնց հետ Վրեժ Պետրոսյանը հնարավոր շփում կարող էր ունենալ։ Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ իրավապահների տեսադաշտում հայտնվեց Այգեհովիտի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որը նախկինում մի քանի անգամ դատապարվել էր։

Նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ից 18-00ի սահմաններում, Այգեհովիտի բնակիչը որսորդական հրացանով կրակոց էր արձակել, ինչի հետևանքով Վրեժ Պետրոսյանը կրծքավանդակի շրջանում վնասվածք էր ստացել ու մահացել։ Այնուհետև այգեհովիտցին, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը պոլիէթիլենով փաթաթել, տեղավորել էր իր «ԳԱԶ-24»-ի բեռնախցում ու տեղափոխել Բերքաբեր բնակավայրի լիճ։ Այստեղ դին կապել էր բետոնե սյանն ու նետել լիճը:

Սեպտեմբերի 8-ին Իջևանի ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել Գետահովիտի 57-ամյա բնակչին։ Նա խոստովանել է կատարածը։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այն ևս նետել էր Բերքաբերի լիճը։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում