Ներքին 4 տարի առաջ - 18:47 09-09-2022

Հանուն ռոք համերգի՝ Հերունու աստղադիտարանի մետաղական կառույցները ջրել են. լուրջ վտանգ կա

Հայաստանում կազմակերպվելու է տեխնոերաժշտության փառատոն սեպտեմբերի 10-ին, որին ներկա կլինեն հայտնի դիջեյներ, երաժիշտներ։

Բանն այն է, որ Sensor Festival -2022 անունը կրող փառատոնը կազմակերպվելու է Օրգով և Տեղեր գյուղերի մոտ՝ Պարիս Հերունու աստղադիտարանի գիտական տարածքում։ Բացի դրանից` համերգի ժամանակ երաժիշտները կանգնելու են աստղադիտակի վրա և նոր նվագելու են, ինչն էլ կարող է բերել աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի լուրջ վնասների։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս Արեգ Միքայելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Նախ սկսենք նրանից, թե ով է կազմակերպել համերգը և ինչու։ Դա պատկանում է չափագրության ինստիտուտին, դա հիմա փոխել են, իսկ Հերունու ժամանակ այլ անվանում ուներ։ Հիմա իրենք են որոշողը` թույլ տալ, թուլ չտալ, չգիտեմ, ես չեմ կարող ասել` դա ում նախաձեռնությունն է, հո չե?ն կարող վերցնել ու միանգամից դա կազմակերպել, պարզ է, որ վնաս է դա, որովհետև ես ֆեյսբուքում կարդացի, որ ջրել են մետաղական կառույցները, գիտական սարքերին առհասարակ չի կարելի նման ձևով մոտենալ, շատ զգույշ պետք է լինել, և ամեն անզգույշ մոտեցում վանդալիզմի է նմանվում, տպավորություն է մի կողմից, որ գիտական սարք է` տպավորիչ, գեղեցիկ, դրա համար ուզում են այդտեղ անել։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, բայց մեր երկրում հիմա գիտնականներիn ո՞վ է բանի տեղ դնում, որ առաջադեմ երկրում ապրեինք՝ ուրիշ բան։ Բայց հիմա որևէ բան էլ չեն անի»։

Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ զրուցել էինq նաև քանդակագործ Արթուր Գևորյանի հետ, ով նշել էր, որ Պարիս Հերունու ռադիոդիտակի կողքին շենքային տարածք կա, որտեղ եղել է ձայնամեկուսիչ սենյակ, և դրա պատերին ամրացված են սարքեր կան, և դրանք համերգի կազմակերպիչները անմիջապես հանել-գցել են մի կողմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում