Ներքին 5 տարի առաջ - 13:20 22-01-2021

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ԴԵՄ Է ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՀ ԳԱԱ ԿԱԶՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Հունվարի 21-ի տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված էր աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։

Ժողովին առցանց ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արսեն Հախումյանը։

Նիստի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ուղղված նամակը, որտեղ առաջարկվում էր աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։

Հանդիպման ընթացքում հնչեցին մի շարք ելույթներ և զեկույցներ, որոնց մեջ հստակ ընդգծվում էր աստղադիտարանի աշխատակիցների հստակ դիրքորոշումը. մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների