Ներքին 4 տարի առաջ - 14:06 07-09-2022

Մահապատիժը թույլատրելուց հետո նոր դատախազությունը կմտածի մահապատժի ձևերի մասին

Գլխավոր դատախազությունում դեռևս չեն մտածել, թե ինչ եղանակով են պատրաստվում պետական դավաճանությունը համար դատապարտվածների նկատմամբ մահապատիժ իրականացնել։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դիմել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ առաջարկելով, որ Սահմանադրության մեջ մահապաիժը վերականգնելու համապատասխան սահամանադրաիրավական հիմքեր նախատեսվեն։ Այլ կերպ ասած՝ ապագա սահմանադրության մեջ վերացնեն արգելքը, որից հետո պետական դավաճանության համար մահապաիժ կսահմանվի։

Oragir.news-ը գլխավոր դատախազությունից փորձել է ճշտել, թե արդյոք դատախազությունում նաև մահապատժի եղանակն են արդեն պատկերացնում, այսինքն՝ եթե մահապատիժը վերականգնվի, ապա ի՞նչ եղանակով են այն իրականացնելու՝ գնդակահարելո՞ւ են դատապարտյալին, էլեկտրական աթոռ կամ կախաղա՞ն են կիրառելու, գուցե քառատելու են կամ գլխատե՞ն։

Գլխավոր դատատախազությունից մոտավոր հետևյալ կերպ են պատասխանել՝ «Երբ որ մահապատիժը լինի, կմտածենք»․ «ՀՀ գլխավոր դատախազի կողմից արված առաջարկությունը վերաբերում է մահապատժի կիրառման համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմքեր նախատեսելուն: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունն ընդունվելուց հետո միայն կարող են քննարկվել խնդրո առարկա պատժատեսակի փաստացի կիրառման առանձնահատկությունները»,- պատասխանել են գլխավոր դատախազությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում