Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 03-09-2022

NDI-ն Դիլիջանում թրեյնինգ է անում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է, ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։ Իրականում, ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ: Եթե սա պառլամենտարիզմի սկզբունքներին առնչվող սեմինարների շարք է, ապա ենթադրվում է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին պետք է հրավիրեին։ Եթե չեն հրավիրել, կնշանակի՝ որոշել են իշխանական թիմին սովորեցնել, թե ինչպես պայքարեն ընդդիմության դեմ, ինչպես պահեն իշխանությունը եւ պայքարեն ռուսների դեմ։

Նախկինում նման՝ անթաքույց քաղաքական եւ մեր ներքին գործերին միջամտելու փորձեր չէին արվում, հիմա անում են։ Իսկ եթե սա դիտարկենք այն տեսանկյունից, որ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, եւ ՀՀ իշխանությունները ՌԴ-ից կտրուկ անցում են կատարում ոչ թե դեպի եվրոպական, այլ հենց ԱՄՆ ուղղություն, այս սեմինարը միանգամայն հասկանալի է դառնում։ Թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը եւս ինչ-որ ուղերձ էր բերել ԱՄՆ իշխանություններից, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել իշխանամետ փորձագետներին եւ հորդորել, որ տարածաշրջանում որպես փրկություն՝ ԱՄՆ-ի ներկայությունը քարոզեն ու նախապատրաստեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին