87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 02-12-2023

Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, հոլանդական, ռոկֆոր, մսեղենի տեսականի՝ ֆիլե, բաստուրմա, սուջուխ, երշիկ, աղցանների տեսականի՝ մայրաքաղաքային, կեսար, հունական, տաք ուտեստներ՝ խորոված խոզ և կարտոֆիլ, տապակած հավի ճուտ և կարտոֆիլի ֆրի, տապակած ձուկ, հաց՝ տարբեր տեսակի, լավաշ, ալկոհոլային ըմպելիքներ՝ օղի բարձրորակ, կոնյակ` առնվազն 5 տարի հնեցմամբ, գինի՝ կարմիր կիսաքաղցր, շամպայն՝ կիսաչոր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, բնական հյութեր, հանքային ջրեր, մրգի տեսականի՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ, սուրճ՝ լուծվող և սև, թեյ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, երգիչներ` 5 հոգի՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով:

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ։

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն կրկին 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը բացի ուտուշ- խմուշից նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանն էլ բացարձակ չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին․ 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ նախատեսված 120 հոգու համար։

Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։

Սեղանին կլինի հետևյալ ճաշացանը․ լոլիկ,վարունգ, պղպեղ, խորոված՝ թարմ խոզի մսից, տապակած ճուտ, կարտոֆիլ ֆրիով, կիտրոն, ձիթապտուղ՝ սև, կանաչ, թթվի տեսականի, աղցաններ՝ մայրաքաղաքային, հավի կրծքամսից սնկով ժուլիեն, քամած մածուն, մսի տեսականի, պանրի տեսականի, հաց լավաշ, կանաչի, որակյալ օղի, կիսաքաղցր գինի, կոնյակ, քաղցրահամ հյութ, հանքային ջուր, բնական հյութ, մրգի տեսականի, խմորեղեն տեսականի, արևելյան սուրճ և թեյ: Ապահովել նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և հանդիսավար ամբողջ երեկոյի ընթացքում: Այսինքն՝ լինելու է նաև թամադա, իսկ պարում են զեյթունցիները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան