Ներքին 4 տարի առաջ - 22:45 02-09-2022

Վարդենիկում 48-ամյա տղամարդը կոտրել է վարչական ղեկավարի աշխատավայրի տեսախցիկը. shamshyan.com

Օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Արմեն Ավետիսյանից, ով հայտնել է, որ գիշերը քարով հարվածել և կոտրել են Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի աշխատավայրի շենքի տեսախցիկն ու երկրորդ հարկի պատուհանի երկշերտ ապակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և ըստ տեղեկությունների՝ նշված արարքը կատարելու կասկածանքով որոնվում է նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Բայանդուր Մ.-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Ավետիսյանը Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարն է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը