Ներքին 3 տարի առաջ - 21:28 01-09-2022

Կառավարության որոշմամբ՝ Տաշիրի ԲԿ-ի համար կկառուցվի նոր շենք

Կառավարության որոշմամբ Տաշիրի ԲԿ–ի համար կառուցվելու է նոր շենք՝ 30 մահճակալային ֆոնդով և բուժսարքավորումներով հագեցվածությամբ։ Այս մասին հայտնել է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի բժշկական կենտրոններ: Ոլորտի պաշտոնյաների հետ վարչության պետը այցելել է Տաշիրի և Ստեփանավանի բժշկական կենտրոններ։ Տնօրենների և բուժանձնակազմի ուղեկցությամբ եղել է կենտրոնների աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ:

Նա բուժհիմնարկների ղեկավարներին հորդորել է ավելի հետևողական լինել քաղաքացիների պահանջների նկատմամբ, բարձրացնել բուժսպասարկման որակը, բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

Տաշիրը և հարակից համայնքները սպասարկող բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անախասյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, առկա խնդիրներն ու հեռանկարները։ Նա տեղեկացրել է, որ հաստատության հիմնական խնդիրները շենքային պայմաններն են, բժիշկ-մասնագետների սակավությունը, ունեն նաև որոշ բուժսարքավորումների կարիք։

Կենտրոնը վերջերս ձեռք է բերել արյան կլինիկական և արյան բիոքիմիական հետազոտության սարքեր։ Բժշկական անձնակազմը անում է ամեն հնարավորը քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար:

Մարզպետարանի պաշտոնյաներն այցելել են նաև Ստեփանավանի ԲԿ, որը ևս վերջերս հագեցվել է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ արյան ընդհանուր կլինիկական հետազոտության, նոր թվային ռենտգեն և լապարասկոպիկ սարքավորումներով, գործիքների չորացման պահարանով։ Տնօրեն Անուշ Իսպիրյանը ներկայացրել է սարքավորումների հնարավորությունները։ Ստեփանավանի ԲԿ-ում ևս նեղ մասնագետների կարիք կա:

Ռուզաննա Պողոսյանը եղել է նաև բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքում, որը վերջերս է վերանորոգվել հաստատության ֆինանսական միջոցների հաշվին, այժմ այն համապատասխանում է սահմանված նորմերին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից