«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից ևս մեկը նույնականացվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է. մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ արտկարագ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է Կոստանյանը։