Ներքին 4 տարի առաջ - 13:17 28-07-2022

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցությունը երկարացվեց եւս 6 ամսով

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս:

Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։

Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76–ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչև հունիս:
Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։

Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում