Ներքին 4 տարի առաջ - 18:14 15-08-2022

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվում ՌԴ քաղաքացի կա

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, տեղում աշխատում են մեր խմբերը, կամավորների, Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Կոստանյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ անհետ կորածների թվում նաև Իրանի քաղաքացի կա:

Կոստանյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե զոհերի թիվը 7-ի է հասել, նշեց, որ այս պահին 7-րդ զոհի մասին տեղեկություն չունեն: «Մենք այս մասին ունենք հստակ ինֆորմացիա 6 զոհի մասին: 7-րդ զոհի մասին մենք որևէ տեղեկություն չունենք: Հենց այդ առումով ինֆորմացիա ունենանք, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց ԱԻՆ մամուլի խոսնակը:

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)
16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․
17․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում