Մամուլ 4 տարի առաջ - 09:10 20-08-2022

Ինչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է որդեգրել եւ որոշել անձամբ չպատասխանել լրագրողների հարցերին: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրանից հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:
Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում: Մենք այս առիթով Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, որ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պետական պաշտոնում ծառայելուն զուգահեռ, բիզնես գործունեություն է ծավալել, նաեւ հետաքրքրվել՝ 584 հազար 950 դոլարով տուն գնելն արդյոք կոռուպցիայի վառ օրինակ չէ:
Վարչապետից հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյոք պատրաստվում է Բադալյանին աշխատանքից ազատել, թե ոչ: Հետաքրքիր է, որ, անձամբ մեր հարցերին պատասխանելու փոխարեն, Փաշինյանը գրությունն ուղարկել է հենց Բագրատ Բադալյանին, եւ վերջինս ինքնապաշտպանական է գրել. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում եմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, այն հանձնել եմ հավատարմագրային կառավարման՝ համաձայն օրենսդրության, ինչի մասին նշված է նաեւ իմ հայտարարագրում»:
Բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե Բադալյանի արդարացումը, այլ հարցը՝ կոռուպցիայի օրինակ է դեպքը, թե ոչ, և ամենակարևորը՝ վարչապտը մտադիր չէ արդյոք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին: Ամեն դեպքում, հարցումը կրկին ուղարկել ենք»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը