Մամուլ 4 տարի առաջ - 08:43 17-08-2022

Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել նրա եւ ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։
Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երեւույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։
Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները թանկանում են, եւ սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ։ Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից կամ նրա մամուլի խոսնակից, սակայն, ինչպես միշտ, մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»։
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում