Ներքին 4 տարի առաջ - 16:15 11-08-2022

Բանկի աշխատակիցը հափշտակել է ավանդատուի գումարը, կեղծ պատրվակով աշխատանքից ազատվել ու դիմել փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ դեռեւս 2015թ. հոկտեմբերին հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, որի շարջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ 2016թ. փետրվար ամսին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու եւ քննությունից թաքնվելու հիմքով:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական մեծածավալ գործողությունների արդյունքում 2021թ. մեղադրյալը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, եւ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, 2013-2015թթ. աշխատելով բանկերից մեկի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու, խարդախությամբ հափշտակել է համաքաղաքացու կողմից բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրված գումար:

Մասնավորապես՝ ավանդատուն 2010թ. սեպտեմբերին նշված մասնաճյուղում մեկ տարի ժամկետով ներդրել է 50.000 եվրո գումարի չափով ավանդ, որից հետո բացակայել է հանրապետությունից եւ 2011թ. սեպտեմբերին բանկ չի ներկայացել: Բանկի աշխատակիցը, օգտվելով այդ հանգամանքից, որոշել է հափշտակել քաղաքացու ավանդի գումարը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միայնակ չի կարող հասնել իր նպատակին՝ բանկի աշխատակիցը, գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, մշակել եւ իրականացրել է խաբեության եղանակով նշված ավանդը հափշտակելու ծրագիր:

Այսպես, ավանդատուի բացակայության պայմաններում վերակնքել է ավանդի պայմանագիրը, որից հետո՝ 2014թ. սեպտեմբերին՝ ավանդի հերթական մարման օրը, ավանդը չի երկարաձգել, այլ մարել է երկու կեսով. 29.588.99 եվրո գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, իսկ 30.000 եվրո գումարը՝ հաճախորդի արտարժութային հաշվին:

Այնուհետեւ հաճախորդի անունից ներկայացրել է կեղծ բովանդակությամբ դիմում, որով իբր խնդրել է վերաթողարկել բանկային քարտը՝ այդ կերպ ստանալով եւ տնօրինելով այն, իսկ որոշ ժամանակ անց՝ 2015թ. մարտին՝ մինչեւ պայմանագրային ժամկետի ավարտը, իրականացրել է ավանդի խզում եւ ավանդի գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, որից հետո խաբեության եղանակով ՀՀ-ում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 63.874 եվրո գումար եւ արտասահմանում հարազատի բուժման հարցերով զբաղվելու կեղծ պատրվակով աշխատանքից ազատվել է ու դիմել փախուստի՝ լքելով ՀՀ սահմանները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բանկի աշխատակցին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի