Ներքին 4 տարի առաջ - 20:18 10-08-2022

Հայտնաբերվել և ձերբակալվել է բնակարանային գողությունների մեջ կասկածվող անձը

Մայրաքաղաքի Սարյան փողոցում օգոստոսի 9-ին, ժամը 16-ին, հայտնաբերվել, ձերբակալվել ու ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է բնակարանային գողություններ կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հուլիսի 28-ի ուշ երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին ու հայտնել, որ Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու վարձակալած բնակարանից գողացել են երկու ակնոց, մեկ ժամացույց և փող:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունք միակ ենթադրությունն այն էր, որ կատարվածն, այսպես ասած՝ պրոֆեսիոնալ բնակարանագողի ձեռքի գործ էր:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվող գործողությունները դեռ ընթացքի մեջ էին, երբ ստացվեցին նոր հաղորդումներ:

Օգոստոսի 1-ի երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ վարձակալությամբ բնակվող անձինք երկու ժամով բացակայել են Ագաթանգեղոսի փողոցի նույն շենքի մեկ այլ բնակարանից, և այդ ընթացքում գողացել են գումար ու ապրանք` պատճառելով 2700 դոլարի վնաս: Տուն էին մտել նույն կերպ:

Օգոստոսի 3-ի ուշ երեկոյան ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հարմարեցված բանալիով դուռը բացել ու մտել էին Նալբանդյան փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, այլ ապրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իրավապահները կասկած չեն ունեցել, որ բոլոր դեպքերում գործել է նույն անձը կամ անձինք: Քննչական գործողություններին և օպերատիվ միջոցառումներին միացել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է աստիճանաբար նեղացնել և, ի վերջո, մեկի հասցնել կասկածվողների շրջանակը:

Նշվում է, որ արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Սարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:

«Նախկինում մի քանի անգամ բնակարանային գողությունների համար դատապարտված տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Իրավապահները համոզված են, որ այս բացահայտմամբ հաջողվել է կանխել հնարավոր նոր հափշտակություններ:
Կատարվում է նախաքննություն, պարզվում են դեպքերի բոլոր հանգամանքները»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ